ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Խաչվողը կխաչվեր դեռևս 2021-ին՝ չկատարելով այն հանձնարարությունները, որոնց ինքը դեմ էր սկզբունքորեն

Խաչվողը կխաչվեր դեռևս 2021-ին՝ չկատարելով այն հանձնարարությունները, որոնց ինքը դեմ էր սկզբունքորեն
17.09.2025 | 10:54

Լսեցի Տեր Արամ քահանայի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին։

Նախ ուզում եմ հայտնել, որ Տեր Արամի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց, զարմանալիորեն, վերջինիս մասին ճանաչողներից միայն դրականն եմ լսել։

Բայց ինձ հատկապես այդ հարցազրույցից հետաքրքրեցին հետևյալ հանգամանքները․

1. Ես ինչպե՞ս հավատամ այն հոգևորականին, որը, իր խոստովանությամբ, ժամանակին վախից դեմ է գնացել իր սկզբունքներին և ենթարկվել է պարտադրանքի։ Իսկ պարտադրանքն էլ եղել է ընդդիմության հանրահավաքներին մասնակցելը։ Պարզ միտք է առաջ գալիս․ իսկ հնարավո՞ր է, որ այժմ էլ վախենում է մեկ այլ «վերադասից» և հենց այդ վախն է ստիպել գնալ Հանրային ու հնչեցնել իրար հակասող բազմաթիվ մտքեր։

2. Ես ինչպե՞ս հաղորդություն ստանամ այն հոգևորականից, ով տարիներ շարունակ ապրել է, ըստ իր պատմածի, վախի ու պարտադրանքի միջավայրում, կրել է անարդարացի պատիժներ, բայց միայն հիմա է այդ մասին բարձրաձայնում։ Իսկ հիմա, ինչպես գիտենք, հենց այն տան բնակիչը, որի օրհնությունն է ինքը կատարել, հարձակում է սկսել հենց Եկեղեցու դեմ։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 2019-ին ինձ «ահաբեկում» էին կալանքով՝ պահանջելով, որ իրենց համար ցանկալի ցուցմունք տամ, և ինձ կալանավորեցին, քանի որ դեմ չգնացի սկզբունքներիս և չտվեցի այդ սուտ ցուցմունքը…

Բայց հոգևորականը, որից պիտի հաղորդություն ստանա և ստացել է մի ամբողջ համայնք՝ վախեցել է կարգալուծության հեռանկարից։

Եթե ամբողջն իսկապես հենց այնպես է, ինչպես քահանան է նկարագրում, ապա այժմ հավատ չի ներշնչում «Մեխը կա, ջագուչը կա և խաչվողն է պակաս» (հենց իրեն որպես խաչվող զոհաբերվելուն նկատի ունենալով) խոսքերը։

Խաչվողը կխաչվեր դեռևս 2021-ին՝ չկատարելով այն հանձնարարությունները, որոնց ինքը դեմ էր սկզբունքորեն։ Հենց այդ ժամանակ էլ «կփրկեր» Եկեղեցին, եթե իսկապես փրկելու կարիք եւ ցանկություն լիներ:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Դիտվել է՝ 239

Մեկնաբանություններ